Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ևս մեկ նախագահական ժամկետին». Ջոն Քերի

853
Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 13:50
«ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ևս մեկ նախագահական ժամկետին». Ջոն Քերի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման մասին խնդրանքով նամակում պնդել է, որ երկիրը չի դիմանա 2020թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին: Նամակից հատվածներ է ներկայացրել Fox News-ի լրագրողը:

«Թրամփը՝ անտեսելով դիվանագիտությունը, փչացնում է միջազգային հարթակում մեր երկրի վարկանիշն ու խախտում մեր ժողովրդավարության հիմքերը: Մեր ժողովրդավար երկիրը չի դիմանա Դոնալդ Թրամփի կառավարման ևս 4 տարիներին, և այդ ներքին քաոսը դադարեցնելու միակ միջոցը 2020-ին դեմոկրատներին ընտրելն է»,- կարծիք է հայտնել Ջոն Քերին:

Նշենք, որ 2018-ի նոյեմբերին Ջոն Քերին հայտարարել էր 2020-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին: 2004-ին նա պարտվել էր Ջորջ Բուշ կրտսերին:

2013-2017-ը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: