ԱՄՆ-ը «նավթային» պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
![]() ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «նավթային» պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության դեմ և արգելափակել ընկերության՝ 7 միլիարդ դոլարի չափով բաժնեմասերը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով FT-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ընդ որում, ԱՄՆ ֆիննախը հայտարարել է, որ Վաշինգթոնը կչեղարկի պատժամիջոցները, եթե գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնի նոր ընտրություններ անցկացնել: «PDVSA-ի վրայից պատժամիջոցները կհանվեն, եթե երկրի գործող ղեկավարն իշխանությունը փոխանցի օրինական ճանապարհով ընտրված կառավարությանը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Նրա խոսքով՝ վենեսուլական նավթի ցանկացած ձեռքբերում կհանգեցնի գնորդների հաշիվների արգելափակմանը: Ջոն Բոլթոնն, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգթոնը Վենեսուլայի զինվորականներին և անվտանգության ուժերին կոչ է արել ճանաչել երկրում իշխանության անցումը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
