Հայ տղամարդը Եկատերինբուրգում փրկել է հրդեհի ճիրաններում հայտնված երեխաներին
![]() Հայազգի Գևորգ Ավետիսյանը ՌԴ Եկատերինբուրգի Գնչուական ավանում երեք երեխայի է փրկել այրվող տնից։ Այս մասին նշված է Ռուսաստանի Սվերդլովի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում։ 30-ամյա շինարարը վարձով տուն փնտրելու նպատակով կնոջ հետ մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով: Երբ նկատել է ծուխը, կանգնեցրել ավտոմեքենան և շտապել տան կողմ։ «Տան դիմաց մեքենա կար կայանած, ինչը նշանակում էր, որ հաստատ տանը մարդ կա: Երբ մոտեցա, պատուհանից տեսա, որ ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերը, կնոջս կարգադրեցի հրշեջներին կանչի, ինքս փորձեցի կոտրել պատուհանը, ձեռքով հարվածեցի մի քանի անգամ, չստացվեց, այդ ժամանակ աղյուս գտա ու կոտրեցի պատուհանը և հանեցի նրանց»,- պատմել է Գևորգը: 3 երեխաների՝ 12 տարեկան երկու աղջիկների ու 10 տարեկան տղայի կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում: Ի դեպ, նրանք բոլորն էլ տարբեր ընտանիքների երեխաներ են, 2-ը հյուր էին եկել: Գևորգ Ավետիսյանը հինգ դուստրերի հայր է, նրանցից ավագը 11 տարեկան է, կրտսերը՝ 5 ամսական: ՌԴ ԱԻՆ-ը Գևորգին շնորհակալական նամակ ու նվերներ է հանձնել: ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

