Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից սովորելու շատ բան ունեն». Վալովայա

618
Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 16:50
«ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից սովորելու շատ բան ունեն». Վալովայա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները Հայաստանից սովորելու շատ բան ունեն: Այս մասին՝ ամփոփելով նախորդ տարին, Sputnik Беларусь-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով անդամ Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով՝ չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին և հանրապետության որոշակի մեկուսացմանը, հայ ձեռնարկատերերը՝ հաղթահարելով դժվարություններն ու խոչընդոտները, ԵԱՏՄ-ում անդամակցությունից հետո ակտիվացել են և եռանդուն կերպով իրենց ապրանքներն են առաջ տանում եվրասիական շուկայում:

«Այդ առումով, իհարկե, սովորելու շատ բան ունենք մեր հայ գործընկերներից, քանի որ նրանք ԵԱՏՄ-ի տրամադրած բոլոր հնարավորություններն առավելագույնս օգտագործում են»,- ասել է Վալովայան: