Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մարտի 1-ի քրգործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա». Դավիթ Տոնոյան

571
Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 10:05
«Մարտի 1-ի քրգործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա». Դավիթ Տոնոյան

«Բոլոր խնդիրները հաղթահարում ենք ու անում առավել, քան հնարավոր է՝ ԶՈՒ մարտունակությունը պահելով պատշաճ մակարդակի: Պետք է ամեն ինչ անենք, որ բանակում ծառայեն առողջները, սահմանափակումներ ունեցողների համար այս տարվա ընթացքում փորձելու ենք ծառայության նոր ձևաչափ գտնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արդեն հայտնել էինք, որ Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ մի շարք պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հարցին՝ ապագայում ինչպիսի՞ բանակ ենք ցանկանում ունենալ, ասել է. «Պետք է ունենանք միջազգային բոլոր չափանիշներով բանակ ու ամեն ինչ անելու ենք, որ ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգը շարունակվի, բարելավվի»:

Խոսելով որդու ծառայության մասին՝ նշել է, որ երեկ նրա ծննդյան օրն էր. «Ասացի՝ պարոն կրստեր սերժանտ, շնորհավորում եմ, պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարոն նախարար... Այդպիսի հարաբերություններ են հիմա մեզ մոտ»:

Հարցին՝ Մարտի 1-ի հետ կապված քր. գործերը հարված հասցնո՞ւմ են ԶՈՒ-ին, նախարարը նշել է. «Իհարկե, ԶՈՒ տրամադրության վրա ազդում է, բայց հաղթահարում ենք՝ անելով ավելին»: