Առաջիկա 15 օրերին բենզինի գինը կնվազի ևս 20 դրամով, այնուհետև՝ 60 դրամով
![]() Վերջին ամիսներին Հայաստանում նկատելիորեն նվազեց բենզինի և դիզելային վառելանյութի գները: Մասնավորապես, բենզինի ռեգուլյար տեսակի գինը 450 դրամից նվազեց և այս պահին կազմում է 400 դրամ: Համամասնորեն նվազեց նաև պրեմիում և սուպեր տեսակների բենզինի գները, ինչպես նաև դիզվառելիքինը: Ասում են, նկատելի այս նվազումը ներկայիս կառավարության սրտով չէ: Համաձայն շրջանառվող տեղեկությունների բենզինի մենաշնորհ ունեցողներին օրերս «տեղեկացվել» է, որ անհրաժեշտ է շարունակել վառելիքի նվազեցման ընթացքը, քանի որ, դրան նպաստում է նաև նավթի համաշխարհային գնանկումը: Ըստ լուրերի համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա 15 օրերին բենզինի և դիզվառելանյութի գները նվազեցնել 20 դրամով, իսկ հաջորդ 3 ամսվա ընթացքում ևս 60 դրամով և գրանցել 320 դրամի շեմը(ռեգուլյար): Ասում են նաև, որ այդ կերպ, ներկայիս իշխանությունները ցույց են տալու, որ ավելի կառուցողական փոխհարաբերություններ է ստեղծվել ռուսական կողմի հետ և գերազանցվել է Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք գրանցված նվազագույն՝ 330 դրամ (ռեգուլյար) շեմը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
