Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պրեմիեր լիգայի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

330
Ուրբաթ, 25 հունվարի, 2019 թ., 11:50
Պրեմիեր լիգայի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Քարդիֆ» մեկնող արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի, հայտնում է Պրեմիեր լիգայի թվիթերյան պաշտոնական էջը։ Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։