Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանը գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ պայմանավորվել է «Գազպրոմ»-ի հետ». Նիկոլ Փաշինյան

1048
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 15:50
«Հայաստանը գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ պայմանավորվել է «Գազպրոմ»-ի հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ պայմանավորվել է «Գազպրոմ»-ի հետ:

««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ իսկ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Սակայն մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի»,- Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում ասել է Ն. Փաշինյանը:

«Վերջնական համաձայնության հասնելու համար կշարունակենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները: Մեզ համար կարևոր է գազի երկարաժամկետ գնի շուրջ համաձայնության հասնել: Այժմ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ևս գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծման շուրջ քննարկում է ընթանում, այդ իսկ պատճառով քննարկելու շատ թեմաներ ունենք»,- հավելել է ՀՀ վարչապետը: