Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից». Սուրեն Սարգսյան

362
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 17:15
«Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու «ՀԱՊԿ»-ում: Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է նաև, որ այդ դիրքորոշմանը աջակցում են մնացած բոլոր անդամ պետությունները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ետ չկանգնելով սեփական դիրքորոշումից և միաժամանակ չպառալիզացնելով կազմակերպության աշխատանքը և գործընկերների հետ բարիդրացիական հարաբերութունների պահպանման տեսանկյունից, կարծում եմ Հայաստանի համար լավագույն տարբերակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին կոմղ քվեարկելն է՝ պայմանով, որ նա իր պարտականությունների կատարումը կսկսի այն օրվանից, երբ պետք է ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը»: