«Հանձնաժողովը կարո՞ղ է միջամտել վարկային ոլորտին». Հ. Աղազարյանը՝ Մ. Թանդիլյանին
![]() «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում հարց հնչեցրեց բանկային ոլորտի հետ կապված՝ բերելով իր օրինակը: Նա Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, թե ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կարո՞ղ է միջամտել ոլորտին: «Քաղաքացին, օրինակ ես, գնացել է բանկ՝ վարկ վերցելու: Ներկայացրել է բոլոր տվյալները, բանկը մերժել է: Քաղաքացին դուրս է գալիս, գնում վարկային կազմակերպություն: Հայտը լրացնում է, վարկային կազմակերպությունը հաստատում է ու վարկը տրամադրում այն բանկից, որտեղ քաղաքացուն մերժել են, ու դրա համար, բացի տոկոսներից, սպասարկման վարձից, վերցնում են 30 տոկոս միջնորդավճար»,- ասաց Աղազարյանը: Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Բանկն իր ռիսկերն ունի ու հնարավոր է՝ չտրամադրի վարկ, որովհետև պատրաստ չէ այդ ռիկսերը վերցնելու, դրա համար վարկայինն է անում: Կարելի է քննարկել, տարբեր մեխանիզմներ քննարկել՝ քաղաքացիներին ավելի պաշտպանված դարձնելու համար»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
