Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Facebook-ը Sputnik-ի հարյուրավոր էջեր է ջնջել, այդ թվում՝ Հայաստանում

2497
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 16:20
Facebook-ը Sputnik-ի հարյուրավոր էջեր է ջնջել, այդ թվում՝ Հայաստանում

Facebook սոցցանցն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընկերության կողմից 364 էջ է ջնջվել, որոնք վերահսկվել են ռուսաստանյան Sputnik գործակալության կողմից:

Ընկերության հաղորդմամբ՝ այդ էջերը ստեղծվել են Ռուսաստանում և թիրախավորել են Բալթյան երկրների, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լսարանը:

Հիմնականում դրանք եղել են անկախ լրատվական աղբյուրներ և ներկայացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ եղանակ, ճանապարհորդություն, սպորտ, տնտեսություն կամ քաղաքականություն՝ Ռումինիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:

«Չնայաշ այդ էջերի տվյալների խեղաթյուրմանը, մենք բացահայտեցինք, որ դրանք կապ են ունեցել մոսկովյան Sputnik գործակալության հետ, իսկ որոշ թեմաներ կրել են հակաՆԱՏՕ-ական, բողոքական և կոռուպցիոն տրամադրություններ»,- ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ էջերի հետևորդները մոտ 800 հազարն են եղել, և այդ հարթակներում գովազդի համար ծախսվել է մոտ 135 հազար դոլար: Instagram-ում այդ էջերին հետևել է մոտ 55 հազար մարդ, իսկ գովազդի համար ծախսվել է մոտ 25 հազար դոլար, որը վճարել են ռուբլիով: