Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

264
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 23:40
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հուսով եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք լիարժեքորեն բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ներուժը», - ասված է շնորհավորական ուղերձում:

Նա նաև հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային և մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը բարենպաստ պայմաններ կստեղծի խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների իրականացման համար: