Եվրոպայում հավանություն են տվել «Ռուսալ»-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը
![]() Եվրոպացի դիվանագետները հավանություն են տվել «Ռուսալ» և «En+» ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկմանը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկացի սենատորներին ուղղված նամակը: Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի և Շվեդիայի դեսպանները: Նրանց է միացել նաև ԱՄՆ-ում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը: «Ողջունում ենք գանձապետարանի վերջին գործողությունները՝ կապված «Ռուսալ» և «En+» ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հետ»,- ասվում է նամակում: Նրանց կարծիքով՝ այդ ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ ալյումինի ոլորտի վրա: Բացի այդ, համաձայն դիվանագետների հաշվարկների, մոտ 75 հազար մարդ կարող է մնալ առանց ապրուստի միջոցների: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ ընկերությունների բաժնետոմսերը թանկացել են: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
