Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 16 հունիսի, 2019 թ.

Ամերիկացի բասկետբոլիստը հանդես կգա «Ուրարտու»-ի կազմում

171
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 15:25
Ամերիկացի բասկետբոլիստը հանդես կգա «Ուրարտու»-ի կազմում

Ամերիկացի խաղացող Արբեն Կամաժն այս մրցաշրջանում իր ելույթները կշարունակի Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբի կազմում: Մինչ այս Կամաժը ներկայացնում էր ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Կոլումբոսի պետական համալսարանի բասկետբոլային թիմը:

Հիշեցնենք «Ուրարտու»-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը՝ 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, որտեղ ակումբի մրցակիցը կլինի «Արցախ»-ը: