ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմատեխնիկայի դուրսբերման գործընթացը
![]() ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակի դուրսբերման գործընթացը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին: «Որոշակի խմբաքանակ արդեն դուրս է բերվել»,- հայտնել է աղբյուրը: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ինչ խմբաքանակի մասին է խոսքն ու ինչ ճանապարհով է այն դուրս բերվել՝ օդային, թե՝ ցամաքային: Ինչպես նաև Միացյալ Նահանգների իշխանությունները չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հատվածում էր այդ խմբաքանակն օգտագործվում, սակայն լրագրողները ենթադրել են, որ այն օգտագործվում էր Սիրիայի հյուսիսում: Բացի այդ, ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հստակ ժամանակահատված սահմանել: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ դա պայմանավորված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ակտիվացման հետ կապված մտահոգություններով և քրդական միավորումների անվտանգությունն ապահովելու ցանկությամբ: Միևնույն ժամանակ, Պենտագոնը պարտավոր է զորքերի դուրսբերման հրամանն արձակած նախագահ Թրամփին այդ հարցում որևէ առաջընթացի ապացույց ներկայացնի: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
