«Բելառուսի և Ռուսաստանի միավորում չի լինի». Լուկաշենկո
Բելառուսի և Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասարության սկզբունքով, ընդ որում, երկու պետությունների միավորման մասին խոսք չի գնում: Այս մասին, «Белта»-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Չկա իրավահավասարություն՝ չկա միություն: Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավահավասարության հիմքով, և դա պետք է լինի երկու ժողովուրդների կամքով... Այդ իսկ պատճառով շատուշատ պատճառներով, ինքներդ եք հասկանում, երկու պետությունների միավորման մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ: Նա նշել է, որ նման միավորման չի կարող դիմել նաև Ռուսաստանի ղեկավարությունը: Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ երկու երկրները Միութենական պետության ստեղծման շուրջ համաձայնագիր են ստորագրել և զարգացրել հարաբերությունները՝ հիմնվելով այդ համաձայնագրի վրա: Բացի այդ, Լուկաշենկոյի խոսքով, երկու երկրների հարաբերություններում գրեթե խնդիրներ չկան: Լուկաշենկոյի խոսքով՝ մնում է միայն ռուսական շուկա բելառուսական ապրանքների մատակարարման հարցը, ինչը «անելանելի բնույթ» չի կրում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00