Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 23 մարտի, 2019 թ.

«Այստեղ է թաղված շան գլուխը». Ոսկան Սարգսյան

208
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 17:45
«Այստեղ է թաղված շան գլուխը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդական շարժման ժամանակ հայտարարվում էր, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո բնական գազի գինը կնվազի: Ոչ թե նվազեց, այլ՝ սահմանին թանկացավ: Ճիշտ է՝ այն բնակչության համար դեռ չի թանկացել, և դրա հանելուկը ժողովրդին հայտնի չէ: Հայաստանի համայնքները գազաֆիկացնելու համար վերջին 15 տարում պետական բյուջեից և տարբեր ծրագրերով հսկայական գումարներ են ծախսվել: Հետո գյուղերում գազի այդ նորակառույց ցանցերը նվիրվել են «Հայռուսգազարդ»-ին , որը հիմա «Գազպրոմ Արմենիա» է կոչվում: Այդ ցանցերը նվիրաբերել են ռուսական բիզնես կառույցի, որ մեր՝ սպառողներիս հաշվին գերշահույթներ ստանա: Այստեղ է թաղված շան գլուխը: Գազի գնի շուրջ բանակցում եք Պուտինի հետ, բանակցություններից առաջ հաշվեք ձեր խաղաքարտերը»: