Թրամփը «ժամանակի կորուստ» է անվանել դեմոկրատների հետ «շաթդաունի» հարցով հանդիպումը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատ առաջնորդներ Չակ Շումերի և Նենսի Փելոսիի հետ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» է անվանել, փոխանցում է РБК-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին: «Քիչ առաջ լքեցի Չակի և Նենսիի հետ հանդիպումը, միայն ժամանակի կորուստ էր: Ես հարցրեցի, թե ինչ տեղի կունենա 30 օրվա ընթացքում, եթե արագ վերականգնվի ամեն ինչ և ավարտվի շաթդաունը, դուք հավանություն կտա՞ք սահմանին անվտանգության ծրագրին, որը ենթադրում է պատի և մետաղյա պարիսպի կառուցում: Նրանք ասացին՝ «Ոչ»: Իսկ ես պատասխանեցի՝ «Հաջողություն, այլ տարբերակ չկա»»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: Դեմոկրատների խոսքով՝ Թրամփը կանգնել է և ասել՝ «Այդ դեպքում մենք քննարկելու ոչինչ չունենք», և պարզապես հեռացել է: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 24-ից ԱՄՆ-ում շարունակվում է «շաթդաունը» (կառավարության աշխատանքի դադարեցում): Նշենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփը նախընտրական խոստումներից մեկն է եղել: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
