Համաշխարհային բանկը բարելավել է 2019թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
![]() Համաշխարհային բանկը (ՀԲ) կառուցվածքային բարեփոխումների դանդաղում է կանխատեսել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում: Այս մասին ասվում է ՀԲ-ի՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում, փոխանցում է ТАСС-ը: Զեկույցում ասվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կնպաստի նոր պատժամիջոցների սահմանմանն ու տարածաշրջանի նկատմամբ անվստահությանը: Մասնագետների կարծիքով՝ իրավիճակի վատթարացումը ռիսկերն ավելի նշանակալի են դարձնում: «Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը քաղաքական անորոշության աճ կառաջացնեն, իսկ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության ուժեղացումն ունակ է նոր պատժամիջոցների և տարածաշրջանի նկատմամբ վստահության կորստի հանգեցնել»,- ասվում է զեկույցում: Բացի այդ, ՀԲ-ն բարելավել է 2019թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: ՀԲ-ի գնահատմամբ՝ իրական ՀՆԱ-ի աճը 2019թ. կկազմի 4,3% և 4,6%՝ 2020-21թթ.: 2018թ. աճը գնահատվել է 5,3%: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
