Թուրքմենստանի պետական կառույցներին պարտավորեցրել են գնել նախագահի ճերմակած մազերով նկարները
![]() Թուրքմենստանի պետական կառույցներին պարտավորեցրել են գնել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ճերմակած մազերով նկարները: Նախկին նկարներում Բերդիմուհամեդովը սև մազերով է պատկերված, այժմ նրա մազերը ճերմակել են, հաղորդում է «Радио Азатлык»-ը: Պետական կառույցներին աշխատակիցները ստիպված են եղել 95-ական ռուբլի հավաքել՝ նոր նկարներ գնելու համար: Նշվում է, որ նախագահի նկարները պետք է կախված լինեն դպրոցներում, հիվանդանոցներում, նախարարություններում, իրավապահ համակարգում, սպորտային օբյեկտներում և համերգասրահներում, ինչպես նաև օդանավակայաններում և ինքնաթիռներում: Հաղորդվում է նաև, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկումներ են անցկացնում նույնիսկ տներում՝ նախագահի նկարը «ոչ պատշաճ» օգտագործելու առնչությամբ: Մասնավորապես, ուժայինները զուգարաններում նախագահի պատկերով թերթեր են փնտրում: Խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքից ազատում և վարչական պատասխանատվություն է սպառնում: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
