Ղազախները հայերից վրեժ լուծելու համար ներխուժել են ադրբեջանական սրճարան (տեսանյութ)
![]() Ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ հայերից հաշվեհարդար տեսնելու համար ներխուժում «Բաքու» սրճարան: Դեպքը տեղի է ունեցել Սեմեյ քաղաքում: «Տվյալ տեսանյութը ցույց է տալիս վերջին օրերի անհեթեթությունը: Հասուն տղամարդիկ Սեմեյ քաղաքում ներխուժել են «Բաքու» ադրբեջանական սրճարան՝ հաշվեհարդար տեսնելու հայերից՝ ղազախ քաղաքացու սպանության համար: Ընդ որում, սրճարանում կախված է ադրբեջանական դրոշը: Մարազմն ավելանում է: Այդ մարդիկ, հավանաբար, չգիտեն Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք չգիտեն, որ Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է, Հայաստանի թշնամին: Նրանք պատկերացում չունեն, որ ադրբեջանական դրոշը տարբերվում է հայկականից: Կարագանդայի սպանությունն ազգամիջյան վիճաբանություն չէ, այն ամանորյա կենցաղային վեճ էր: Ծեծկռտուքին բացառապես հայեր չեն մասնակցել, նրանց թվում են եղել նաև ղազախներ, տուժած կողմում ևս բացառապես ղազախներ չեն եղել»,- տեսանյութին կից գրել է քաղաքագետը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ղազախստանցի իրավապահները պարզել են սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանի հնարավոր գտնվելու վայրը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
