Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պետք է ուսումնասիրել մեկ տարի առաջ շղթայական էֆեկտով թանկացած ապրանքների գները». Էդմոն Մարուքյան

554
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 18:02
«Պետք է ուսումնասիրել մեկ տարի առաջ շղթայական էֆեկտով թանկացած ապրանքների գները». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, հայտարարեցինք համատարած թանկացումների դեմ մեկնարկող պայքարի մասին: Շատ լավ է, որ ՖԲ-ն հիշեցնում է այս մասին: Աշխատանքային տարին սկսելով՝ պետք է ուսումնասիրել ուղիղ մեկ տարի առաջ ակցիզային հարկով թանկացած վառելանյութի և դրանց թանկացման հետևանքով շղթայական էֆեկտով թանկացած ապրանքների գները, որպեսզի նոր խորհրդարանում նախաձեռնենք հարկային բեռի թեթևացում և բնականաբար դրա հետևանքով առաջնային սպառման ապրանքների էժանացում»: