Մեկնարկել է ձմեռային զորակոչը. ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՀՀ ԶՈՒ-ում
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019թ. առաջին նորակոչիկները: Անդրադառնալով «Ես եմ», և «Պատիվ ունեմ» ծրագրերին զինակոչիկների անդամագրվելու հարցին, ասաց, որ այս պահի դրությամբ 72 հոգի դիմել են «Ես եմ» ծրագրին, 90-ից ավելին՝ «Պատիվ ունեմ» ծրագրին: «Սրանք վերջնական թվերը չեն, կան դիմումներ, որոնք քննարկման փուլում են հանձնաժողովի կողմից»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք որակական առումով փոփոխություններ լինելո՞ւ են զինակոչիկների հանդերձանքում: «Զինվորական համազգեստը նույնն է, այն կստանան հենց հավաքակայանում: Կոնկրետ այս զորակոչիկներին ապահովել ենք նույն կոշիկներով, ինչ որ տվել ենք նախորդ զորակոչի ժամանակ, սակայն առաջիկայում զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով, դրանց պատրաստումն ավարտման փուլում է, արդեն պահեստավորվում են, որից հետո կուղարկվեն զորամասեր»,- տեղեկացրեց Ա. Դավթյանը: Վերջինն ասաց, որ արտերկրից վերադարձածներ նույնպես կան, սակայն, այս պահին, թիվ չի կարող ասել: Նշենք, որ ձմեռային զորակոչի ընթացքում՝ այսօրվանից մինչև զորակոչի ավարտը, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում պարբերաբար անցկացվելու են նաև ճեպազրույցներ՝ ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Հավելենք, որ նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես կհեռարձակվի առցանց և ծնողները հնարավորություն կստանան հարևան սենյակից հետևելու դրա ընթացքին: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54