Ռուսաստանի հայերը դատապարտել են Ղազախստանում հակահայկական տրամադրությունները
![]() Ռուսաստանի հայերը հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: «Մենք՝ Ռուսաստանի հայ համայնքը, խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ընկերներին, ինչպես նաև աջակցում ենք երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների դիրքորոշումը՝ կենցաղային վեճն ու ազգամիջյան կոնֆլիկտը տարանջատելու անհրաժեշտության հետ կապված: Մեր կողմից հայտարարում ենք ցանկացած դրսևորմամբ հայաֆոբիայի անթույլատրելիության մասին: Նման միջադեպերից են սկսվում էթնիկական հակամարտությունները: Ղազախստանի պետական դրոշի գույնը խորհրդանշում է խաղաղություն, ազգերի միասնություն: Անհրաժեշտ ենք համարում ազգամիջային կոնֆլիկտ հրահողներին անհապաղ պատասխանատվության ենթարկելը: Հայտարարում ենք նաև, որ պատրաստ ենք միավորել հայկական սփյուռքը՝ ցանկացած երկրում հայաֆոբիայի դեմ պայքարի համար»: Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի (ծնված 1997թ.) նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների՝ Մալխասյան Թորգոմի, Մալխասյան Սոխակի և Նադիրբեկով Քայիրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ավելի վաղ սպանության համար կասկածվող հայ երիտասարդը տեսանյութ էր հրապարակել: Նշենք նաև, որ սոցցանցերի ղազախստանյան տիրույթում չեն դադարում հայերին Ղազախստանից արտաքսելու կոչերը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
