Ինչպիսին էր 2018-ը հայ շախմատիստների համար. ամփոփում
![]() Մրցաշրջան 2018-ում հայ շախմատիստները հաղթող և մրցանակակիր են դարձել 77 միջազգային մրցաշարերում: 2018 թվականը լի էր շախմատային իրադարձություններով: Տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, կայացան շախմատի օլիմպիադաները, հավակնորդների մրցաշարը: Հայ շախմատիստների ելույթներում եղան անհաջողություններ, գրանցվեցին նաև մի շարք կարևոր հաղթանակներ, իսկ տարվա վերջակետը դրվեց Կարեն Գրիգորյանի և Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ հաղթանակներով: • Չնայած նրան, որ 2018 լավագույնը չէր Լևոն Արոնյանի համար, նա հաղթող և մրցանակակիր դարձավ մի շարք ուժեղագույն մրցաշարերում և շարունակում է տեղ զբաղեցնել աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկում: • Հայ պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն • Աստղիկ Հակոբյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների փոխչեմպիոն • Արամ Հակոբյանը Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի ընդհանուր հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Շանթ Սարգսյանը՝ 3-րդ: • Մամիկոն Ղարիբյանը մինչև 16 տարեկանների օլիմպիադայում արժանացել է անհատական բրոնզե մեդալի: • Կարեն Մովսիսյանը դարձել է վետերան շախմատիստների աշխարհի չեմպիոն: • Հաշվետու տարում մի շարք պատանի շախմատիստներ արժանացել են միջազգային կոչումների, ինչպես նաև լրացրել են գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներ: • Եվրոպայի տղամարդկանց շախմատի առաջնությունում (34 երկիր, 302 մասնակից, այդ թվում՝ 135 գրոսմայստեր), Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը նվաճեցին Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: 17-ամյա Արամ Հակոբյանը մինչև 18 տարեկանների հաշվարկում գրավեց 3-րդ հորիզոնականը: • Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը մասնակցեցին 43-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադային: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում էր 185 թիմ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր միջին գործակցով 8-րդ էր և արդյունքում գրավեց հենց 8-րդ հորիզոնականը: Թիմի կազմում հաջող հանդես եկան 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Գործակիցները բարելավեցին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Մրցաշարում կանանց հավաքականը իրական հնարավորություն ուներ մեդալ նվաճելու, սակայն արդյունքում գրավեց 6-րդ հորիզոնականը: Նման արդյունքի շնորհիվ կանանց թիմը իրավունք նվաճեց մասնակցելու 2019 թվականի աշխարհի կանանց թիմային առաջնությանը, որին մասնակցում են միայն աշխարհի 10 ուժեղագույն թիմերը: Թիմի 5 անդամներից չորսը զգալիորեն բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: Տպավորիչ ելույթներ ունեցան հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկող Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Միջազգային ասպարեզում հաղթանակների ամբողջական ցանկ • 2018 թվականին Հայաստանում անցկացվել է 3 միջազգային մրցաշար՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար - շրջանային մրցակարգ (10 մասնակից), Կարեն Ասրյանի հուշամրցաշար – շվեյցարական մրցակարգ (8 երկիր, 72 մասնակից), Ծաղկաձոր օփեն – շվեյցարական մրցակարգ (4 երկիր, 40 մասնակից) • Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերին մասնակցել է 499 շախմատիստ: Եզրափակիչներն անցկացվում են շրջանային մրցակարգով, 10 ենթախմբերով՝ 108 մասնակցով: • Տարվա ընթացքում կազմակերպվել են մարզչական և մրցավարական սեմինարներ: • Մարզիչները և մրցավարները մասնակցել են ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) կողմից կազմակերպված սեմինարներին, առաջատար մրցավարներից Աշոտ Վարդապետյանը ինքն է անցկացրել ՖԻԴԵ-ի մրցավարական սեմինարներ: • Հայաստանը ներկայացնող մրցավարները ՖԻԴԵ-ի և Շախմատի Եվրոպական Միության կողմից նշանակվել են մրցավարներ Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: • Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի տեսուչ, ինչպես նաև Եվրոպայի կանանց և պատանակեն առաջնությունների գլխավոր մրցավար: • ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: • Աշոտ Վարդապետյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
