Հաճախակի վիճող ամուսնական զույգերի օրգանիզմում ավելի հաճախ են առաջ գալիս բորբոքային պրոցեսներ
![]() Գիտնականների նոր հետազոտությունները կապ են գտել անհաջող ամուսնությունների ու առողջական վատ վիճակի միջև, գրում է Deccan Chronicle-ը: Հետազոտությանը մասնակցել է ամուսնական 43 զույգ: Նրանց խնդրել են լուծում գտնել այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, որոնք կարող են խիստ տարաձայնություններ առաջացնել: Փորձարկումից առաջ և հետո նրանցից արյան նմուշներ են վերցրել անալիզի համար: Այն կանայք ու տղամարդիկ, ովքեր հաճախակի են վիճել, արյան մեջ ունեցել են ավելի շատ բակտերիաներ, որոնք հանգեցնում են ստամոքսի հիվանդությունների: Նույնպիսի ցուցանիշներ են գրանցվել նաև այն մարդկանց մոտ, որոնք դժբախտ են ամուսնության մեջ, կամ էլ տառապում են դեպրեսիվ խանգարումներից: Ընտանեկան սթրեսը հատկապես ուժգին է լինում, քանի որ կողակիցը մարդու թև ու թիկունքն է կյանքում, իսկ չստացված ամուսնությունների դեպքում զուգակիցը վերածվում է սթրեսի աղբյուրի, ինչն էլ հանգեցնում է առողջության վատթարացման: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
