Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս հարցերում պետք է լինի խիստ հստակություն». Արշալույս Մղդեսյան

463
Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 23:30
«Այս հարցերում պետք է լինի խիստ հստակություն». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Գազի գնի՝ Գազպրոմ Արմենիայի համար թանկացման, բայց Փաշինյանի ասած «որոշակի ներքին կարգավորումների» շնորհիվ բնակիչների համար «առաջիկա» «որոշակի շրջափուլում» չթանկացման մասին երկու հարց։

Ի՞նչ է նշանակում «որոշակի ներքին կարգավորումներ» ասվածը։ Ի՞նչի մասին է խոսքը։ Երկրորդ, ի՞նչ է նշանակում «առաջիկա» «որոշակի շրջափուլում» չթանկանալու մասին ավետիսը։ Ի՞նչ ժամկետ է դա ենթադրում։

Էս հարցերում պետք է լինի խիստ հստակություն, եթե կառավարությունն իրոք ուզում է ներդրումներ լինեն երկրում։ Էներգեիկ ռեսուրսների տարիֆների հարցում կանխատեսելության բացակայությունը ներդրումների պաուզայի համար «որոշակի շրջափուլի» է բերելու»: