2018թ. աշխարհում 94 լրագրող է սպանվել
![]() 2018թ. ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս սպանվել է 94 լրագրող, 12-ով ավելի շատ, քան նախորդ տարի, հաղորդում է DW-ը՝ հղում անելով լրագրողների միջազգային ֆեդերացիային (IFJ): Նշվում է, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Աֆղանստանն է, որտեղ մամուլի 16 ներկայացուցիչ է սպանվել: 11 լրագրող է սպանվել Մեքսիկայում հարձակումների հետևանքով, 9-ը՝ Եմենում և 8-ը՝ Սիրիայում: Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, Թուրքիայում և Սլովակիայում, 4 լրագրող է սպանվել: Ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը ցույց է տալիս աշխարհում լրագրողների համար անվտանգության ցածր մակարդակը: IFJ-ի տվյալներով՝ աշխարհում 1990-ից ի վեր ավելի քան 2500 լրագրող է սպանվել: Ամենավտանգավոր երկիր է համարվում Իրաքը, որտեղ ավելի քան 300 լրագրող է սպանվել: Ամենաաղմկահարույց սպանությունը ֆեդերացիան անվանում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը: Միևնույն ժամանակ, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտնել է, որ դեկտեմբերի կեսերի դրությամբ աշխարհում 80 լրագրող է զոհվել, ևս 348 լրագրող կալանքի տակ է մնում: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
