Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հեղափոխությունը ՊԵԿ չի հասել ու չի‘ հասնելու». Միքայել Նահապետյան

549
Շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ., 05:10
«Հեղափոխությունը ՊԵԿ չի հասել ու չի‘ հասնելու». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հունվարի մեկից ավտոմեքենաների ներկրման դեպքում մաքսազերծումը իրականացվելու է հսկիչ գներով:

Որպեսզի հասկանաք թե ինչու՞ են որոշել էսպիսի «տնտեսական հեղափոխության» դիմել, ասեմ, որ այս տարի 100%-ով ավելի շատ մեքենա է ներկրվել քան նախորդ տարի, բայց հավաքագրված մաքսատուրքերը նույն քանակի են:

Հսկիչ գների անցնելու դեպքում գագիկխաչատրյանական ժամանակի ավանդույթները անպատճառ վերականգնվելու են, որովհետև, երբ օրենքը աննորմալ պահանջներ է սահմանում, իսկ շրջանցելը 100 դոլարի հարց է՝ համ մաքսավորն է գոհ, համ ներկրողը:

Հեղափոխությունը ՊԵԿ չի հասել ու չի‘ հասնելու»: