Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ստուգումներ՝ Բժշկական համալսարանում. Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի. «Ժամանակ»

324
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 09:50
Ստուգումներ՝ Բժշկական համալսարանում. Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի Բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է:

Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցն օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունը առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, և ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»:

Մանրամասները՝ թերթի համարում: