Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփը խուսափել է բանակից հոր կապերի շնորհիվ. ԶԼՄ-ներ

3873
Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 14:10
Թրամփը խուսափել է բանակից հոր կապերի շնորհիվ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ ախտորոշումն օգնել է խուսափել 1960-ական թթ. բանակում ծառայելուց, գրում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ բացահայտումն արել են օրթոպեդ Լարի Բրաունսթայնի աղջիկները: Նրանց հայրն ԱՄՆ նախագահին ոտքերի ոսկրային աճի մասին կեղծ ախտորոշում էր գրել:

Նշվում է, որ բժիշկը Թրամփի հոր՝ Ֆրեդ Թրամփի ծանոթն էր: Հենց նա է դիմել օրթոպեդին՝ որդուն բանակից ազատելու խնդրանքով և որպես երախտագիություն նրան ծառայություններ մատուցել անշարժ գույքի ոլորտում:

Թրամփին բանակ էին կանչել 1968թ. Վիետնամում պատերազմական դրության ժամանակ:

Պարբերականը նաև հայտնում է, որ 2016թ. ԱՄՆ նախագահն իրենց հետ զրույցում ասել էր, որ խուսափել է ծառայությունից, քանի որ իր մոտ ոտքերի հետ կապված խնդիրներ են հայտնաբերել և համապատասխան բժշկական եզրակացություն կազմել: