Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ինչո՞ւ էին բոլշևիկներն արգելում տոնածառը

1406
Հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ., 18:05
Ինչո՞ւ էին բոլշևիկներն արգելում տոնածառը

Ավելի քան 2000 տարի է, ինչ մարդիկ Ամանորին ընդառաջ ծառ են զարդարում՝ այն անվանելով տոնածառ: Հնում մեր նախնիները զարդարել են հիմնականում ծիրանի ծառեր, իսկ նախապատվությունը եղևնուն տալու սովորույթը գալիս է եվրոպացիներից: Հին եվրոպացիները երկրպագում էին մշտադալար եղևնուն՝ այն համարելով նոր կյանքի և լույսի խորհրդանիշ: Նրա ճյուղերին կախում էին նվերներ, ինչպես նաև հավկիթներ՝ որպես զարգացման, խնձորներ՝ պտղաբերության, ընկույզներ՝ աստվածային անմեկնելիության խորհրդանիշ:
Սակայն 20-րդ դարի սկզբում տոնածառը բոլշևիկների կողմից արգելվել է, քանի որ այն խորհրդանշորեն կապվում էր քրիստոնեական կրոնական տոնի՝ Քրիստոսի ծննդի հետ, իսկ բոլշևիկները մերժում էին որևէ կրոն: Մինչև 1918 թվականը՝ ամբողջ 17 տարի տոնածառ չի զարդարվել, հետո արգելքն աստիճանաբար վերացել է, սակայն վախը ժողովրդի մեջ մնացել է: Միայն 1935 թ. խորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում, տոնածառը նախկին շուքով վերադարձել է մարդկանց տներ և զարդարել ամանորյա տոները: