The Guardian-ը 2018-ն ավտոկրատ ղեկավարների տարի է անվանել
![]() Բրիտանական The Guardian պարբերականը 2018 թվականը ավտոկրատ ղեկավարների տարի է անվանել: Այս տարի, պարբերականի թղթակից Սայմոն Թիսդալի խոսքով, մի շարք հզոր առաջնորդները ռիսկի տակ դրեցին միլիոնավոր մարդկանց կյանքերն ու մեր մոլորակի ապագան: «Դոնալդ Թրամփն Ամերիկայում, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում, Սի Ցզինփինը Չինաստանում և մի շարք այլ ավտոկրատ ղեկավարներ առաջ քաշեցին իրենց ազգային և անձնական շահերը՝ խախտելով ժողովրդավարական և իրավաբանական նորմերը, ինչպես նաև մարդու իրավունքները»,- գրում է հոդվածագիրը: Ռուսաստանում, ինչպես գրում է Թիսդալը, Վլադիմիր Պուտինը վերընտրվեց, սակայն ընտրությունների արդյունքները վաղուց հայտնի էին: «Պուտինը բացարձակ գերիշխող դիրք ունի քաղաքական ասպարեզում՝ հետապնդելով ընդդիմադիրներին, օրինակ, Ալեքսեյ Նավալնուն: Նա նաև իր ուժը ցույց է տալիս արտերկրում՝ խոշոր զորավարժություններ անցկացնելով Չինաստանի հետ, ինչպես նաև օգտվելով ապատեղեկատվության քարոզումից՝ այդպիսով փորձելով ազդել Եվրոպայում և Բալկաններում ընտրությունների արդյունքների վրա»,- ասվում է հոդվածում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պուտինի նկատմամբ լավ վերաբերմունքը, հոդվածագրի խոսքով, հատկապես նկատելի էր Ֆինլանդիայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, և նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել Անգլիայում, Թրամփը զերծ մնաց Մոսկվայի գործողությունների քննադատությունից: Ինքը՝ Թրամփը, ինչպես նշում է Թիսդալը, 2018թ. նորությունների թողարկումների գլխավոր թեմաներից մեկն էր, և դրանք վատ նորություններ էին: «Նա չի հանդուրժում իր հանդեպ ցանկացած քննադատություն, կամայական որոշումներ է կայացնում և հեշտությամբ խեղաթյուրում է ճշմարտությունը: Նման պահվածքն ազդանշան է ողջ աշխարհում մյուս ավտոկրատների համար»,- գրում է Թիսդալը: Իսկ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը, ինչպես գրում է պարբերականի թղթակիցը, այս տարի ամրապնդեց իր իշխանությունը, ինչը նշանակում է, որ նա կմնա առաջնորդի դերում ողջ կյանքում: «Ինչպես և Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինփինը ցուցադրում է իր ուժը համաշխարհային ասպարեզում՝ ռազմաբազաներ հիմնելով և ուժեղացնելով Թայվանի դիվանագիտական մեկուսացումը»,- գրում է Թիսդալը: Ավտոկրատների ցուցակում են հայտնվել նաև Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժայիր Բոլսոնարուն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
