Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բենզինի գինը Հայաստանում շարունակում է նվազել

1359
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 09:45
Բենզինի գինը Հայաստանում շարունակում է նվազել

Ընթացիկ ամսում բենզինի գնի երրորդ նվազումն է արձանագրվում: Ասում են՝ այսօր առավոտյան Երևանի բենզալցակայաններում դարձյալ բենզինի գնի փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է ևս 10 դրամով՝ կազմելով 420 դրամ ռեգուլյար տիպի և 440 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Գնային փոփոխություն է տեղի ունեցել նաև բենզինի սուպեր տեսակի վրա և այն նախկին 510 դրամից դարձել է 500 դրամ:

Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում գները շարունակելու են նվազել: