Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մալդինիի որդին հանդես կգա «Միլան»-ի կազմում

291
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 02:05
Մալդինիի որդին հանդես կգա «Միլան»-ի կազմում

Իտալիայի ազգային հավաքականի և «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ ակումբի մարտավարական զարգացման գծով տնօրեն Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիել Մալդինին, հանդես կգա «Միլան»-ի կազմում։ Հիմա 17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Միլան»-ի երիտասարդական թիմի կազմում, որի հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր ունի։ «Միլան»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, քանի որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դանիել Մալդինին «Միլան»-ի երիտասարդական թիմի կազմում դարձել է 4 գոլի հեղինակ։