«Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի փոխարեն կվերականգնի Սիրիան». Թրամփ
![]() Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել Սիրիայի վերականգնմանը՝ դրա համար «անհրաժեշտ գումար» ծախսելով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Լավ է, որ հարուստ պետությունները պատրաստ են օգնել իրենց հարևաններին՝ հզոր ԱՄՆ-ից օգնություն ակնկալելու փոխարեն, որը գտնվում է 5000 մղոն հեռավորության վրա: Շնորհակալություն Սաուդյան Արաբիային»,- գրել է նա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտարարել են Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու մասին: Դրան հաջորդել է Պենտագոնի ղեկավարի հրաժարականը: Նախօրեին ԱՄՆ նախագահը ներկայացրել է Պենտագոնի նոր ղեկավարին՝ Պատրիկ Շանահանին, ով իր պարտավորությունները կստանձնի հունվարի 1-ից: Այսօր հայտնի է դարձել, որ Իրաքում դիտարկում են Սիրիա զորք մտցնելու հնարավորությունը: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
