Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի լավագույն մարզիչ. ով ում օգտին է քվեարկել

286
Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 15:50
Հայաստանի լավագույն մարզիչ. ով ում օգտին է քվեարկել

Այսօր հայտնի է դարձել 2018 թվականի Հայաստանի լավագույն մարզիչների եռյակը: 70 միավորով 2018 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: 60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, ինչի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Քվեարկությանը մասնակցել են ակումբների գլխավոր մարզիչները, ավագները և մարզական լրագրողները։ Ներկայացնում ենք՝ ով ում օգտին է քվեարկել։