Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել

1018
Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 15:15
Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

«Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսությունում 4,2 միլիարդ դոլար է ներդրել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև համատեղ ձեռնարկությունների ձևաչափով: Կցանկանայի, որպեսզի մեր ձեռնարկությունները շեշտը դնեին արդյունաբերական ոլորտի վրա՝ Ադրբեջանի տնտեսության և տնտեսական կապերի խթանման համար»,- ասել է նա:

Բացի այդ, Բոչարնիկովի խոսքով, կան նաև գյուղատնտեսության ոլորտի համար մեքենաշինության ձեռնարկություն հիմնելու ծրագրեր:

«Մենք պատրաստ ենք նման մեքենաների համատեղ արտադրության ձեռնարկություններ հիմնել»,- ընգծել է նա: