Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին

3751
Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 11:05
ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը Բարսելոնայում, հատկապես՝ Ռամբլա հետիոտնային փողոցում, ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին սոցցանցերում նախազգուշացում է տարածել:

«Ծայրաստիճան զգուշություն ցուցաբերեք Բարսելոնայի Ռամբլա շրջանում սուրբծննդյան և ամանորյա տոների ժամանակ: Ահաբեկիչները կարող են հարձակում գործել գրեթե առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցներն ու այլ հասարակական վայրեր»,- ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Իսպանիայում 2015թ-ից գործում է հնարավոր 5-ից ահաբեկչական սպառնալիքի 4-րդ մակարդակը: