«Էրդողանը հավաստիացրել է, որ Սիրիայում կոչնչացնի ԴԱԻՇ-ի մնացորդները». Թրամփ
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է, որ Սիրիայում կոչնչացնի այն, ինչ մնացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից: Այս մասին կիրակի օրը Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում: «Թուրքիայի նախագահ Էրդողանը վճռականորեն տեղեկացրեց ինձ, որ արմատախիլ կանի այն ամենն, ինչ մնացել է Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից, իսկ նա այն մարդն է, ով կարող է դա անել: Դրան գումարած՝ Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Մեր զինվորականները տուն են վերադառնում»,- գրել է Թրամփը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հայտարարել էին Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփը Սիրիայի հարցով որոշում է կայացրել Էրդողանի հետ բանակցություններից հետո:
|

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
