Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

Մակրոնը կոշտ միջոցներով սպառնացել է ցուցարարներին

3577
Կիրակի, 23 դեկտեմբերի, 2018 թ., 16:45
Մակրոնը կոշտ միջոցներով սպառնացել է ցուցարարներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի կառավարությունը կոշտ միջոցներ կկիրառի «դեղին բաճկոնավորների» ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրած անձանց նկատմամբ: Այս մասին Մակրոնն ասել է BFM հեռուստաընկերությանը Չադ կատարած այցի շրջանակներում:

«Ողջ օրվա ընթացքում ուշադիր հետևում էի երկրում ծավալվող իրադարձություններին, ինձ այդ մասին զեկուցել է ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քասթաները: Ակնհայտ է, որ Ֆրանսիայի արդարադատությունը կոշտ միջոցներ կկիրառի իրավախախտների նկատմամբ»,- ասել է նա:

«Ֆրանսիային այժմ կարգապահություն և փոխհամաձայնություն է հարկավոր: Երկիրը միասնության, միասնական առաջընթացի և հավաքական գաղափարների հասնելու կարիք ունի: Այժմ կարևոր է հասնել հաշտեցման և վերացնել տարաձայնությունները»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարները գլխատել էին Մակրոնի խրտվիլակը: