Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

429
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 14:35
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին ուղղված ՀՀ ՊԵԿ «հատուկ կարգադրության» մասին տեղեկության վերաբերյալ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից զվարճանքի և հանդիսությունների կազմակերպման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին «հատուկ կարգադրություն» ուղարկելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ինչպես բազմիցս, այնպես էլ այս անգամ, հորդորում է բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում նաև զվարճանքի և հանդիսությունների կազմակերպման ոլորտներում գործունեություն իրականացնողներին, օրենքով սահմանված կարգով ձևակերպել իրենց մոտ աշխատող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց, այդ թվում՝ երգիչներին, երգչուհիներին, պարուհիներին և հանդիսավարներին՝ ապահովելով նրանց եկամուտներից օրենքով սահմանված հարկերի հաշվարկումը, վճարումը, ինչպես նաև նրանց՝ որպես աշխատանքային հարաբերության կողմի իրավունքները»: