ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամներն սկսել են զանգվածային սպանությունները
![]() ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն սկսել են զանգվածային սպանությունները, գրում է The Independent-ը: Ահաբեկիչները ներկայում վերահսկում են միայն ոչ մեծ տարածքներ Սիրիայի արևելքում, ու քանի որ նահանջի տեղ այլևս չունեն, սկսել են ազատվել նրանցից, ում պահում են բանտերում: Արդյունքում, ըստ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի՝ SOHR-ի տվյալների, վերջին 2 ամսում սպանվել է առնվազն 700 մարդ: Գործակալությունը նշում է, որ սովորաբար ԴԱԻՇ-ը մահապատիժները կիրառում էր ուշադրություն գրավելու համար, սակայն վերջին սպանությունները գաղտնի են արվել ու չեն տեսանկարահանվել, իսկ մարմինները թաղվել են եղբայրական գերեզմաններում: Ահաբեկիչների մոտ դեռ գերության մեջ է շուրջ 1300 մարդ: Նշենք նաև, որ նրանք հաշվեհարդար են տեսնում նաև իրենց այն կոմնակիցների հետ, ովքեր փախուստի փորձեր են անում: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
