Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ մերձեցմանը». Պուտին

1298
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 17:45
«Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ մերձեցմանը». Պուտին

Ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը: Այն տևեց 3 ժամ, 43 րոպե:

Ասուլիսի ավարտին Պուտինը խոսել է Վաշինգթոնի հետ հարաբերությունների մասին և ասել, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ մերձեցմանը:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի առևտրաշրջանառությունը ոչինչ է, «զրո»: Չինաստանի հետ այս տարի 100 միլիարդ կլինի, իսկ Միացյալ Նահանգների հետ՝ նվազում է: Իսկ ո՞վ է դրանում շահագրգիռ»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ռուս-ամերիկյան առևտրաշրջանառության նվազեցման հարցում ոչ ոք շահագրգիռ չէ, այդ թվում Միացյալ Նահանգները, որն առաջ է տանում տնտեսության զարգացման գաղափարը, և ինչպես ԱՄՆ-ն է ասում, «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» ձգտումը:

Հիշեցնենք, որ ասուլիսի ընթացքում Պուտինը պատասխանել էր հայ լրագրողի հարցին: