Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Սպայկա»-ին արտոնություն տրվեց

1290
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 12:45
Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Սպայկա»-ին արտոնություն տրվեց

Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» նախագիծը, որը ընդունվեց:

Օրակարգում հարցը 23-րդն է:

Նշենք, որ այս «Սպայկա»-ն կապվում է Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Մինասյանի անվան հետ: