Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Երևան Սիթին», տոներից առաջ, սկսել է իր ավանդական գործելաոճը. ինչի՞ մասին է ահազանգում Հովսեփ Խուրշուդյանը

490
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 10:45
«Երևան Սիթին», տոներից առաջ, սկսել է իր ավանդական գործելաոճը. ինչի՞ մասին է ահազանգում Հովսեփ Խուրշուդյանը

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջձում գրել է. «Ժող ջան, դեռ մարդ կա՞, որ «Երևան Սիթի»-ներից առևտուր ա անում: Մի քանի օր առաջ շտապում էի ու ստիպված էի ամենամոտիկ սուպերմարկետից օգտվել շուրջ 4000 դրամի տարբեր սննդամթերք գնելու համար: Դա Կոմիտաս 1 հասցեում գտնվող «Սիթին» էր: Տեղում չստուգեցի չեկը և միայն տանը աչքովս ընկավ, որ իմ գնած ապրանքից բացի վճարել եմ նաև 400 դրամ՝ սիգարետի համար, որը ոչ գնել եմ, ոչ էլ ստացել (մանավանդ, որ չեմ էլ ծխում): Այսինքն 10 տոկոս ավել իմ գնած ապրանքի արժեքից: Եղածը մեծ բան չի, բայց տհաճ է, երբ քեզնից ոչ միայն հարկերը թաքցնելու ձևով, այլ նաև անմիջականորեն գումար է թռցնում Հայաստանի ամենահարուտ մարդկանցից մեկը, այն էլ՝ Նոր Հայաստանում: Եվ սա առաջին դեպքը չէ այս ցանցի հետ առնչվելու իմ փորձառությունից: Խաբեբայությունն այս ցանցի մենեջմենթի անբաժանելի մասն է, ինչպես որ է դրա սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեպքում: Ընդհանրապես, աշխատում եմ, երբ որ հնարավոր է օգտվել փոքր խանութներից: Բայց եթե չեք կարող կամ ինչ-ինչ պատճառներով շարունակում եք սիթիներից կամ ընդհանրապես սուպերմարկետներից առևտուր անել՝ հորդորում եմ գոնե պահանջեք ապրանքային չեկը և տեղում ստուգեք, թե ինչի համար եք վճարում ու որքան՝ այն էլ այս նախատոնական առևտրի պարագայում»:

Հարկ է նշել, որ նախկին ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում հատկապես տոներին ընդառաջ, երբ առևտուրը շատանում է, հաճախ են նման դեպքեր տեղի ունենում:

MAMUL.am-ը ևս տարիներ շարունակ նմանատիպ բողոքներ ստացել է քաղաքացիներից, որոնք հավաստիացրել են, որ սույն սուպերմարկետը մոլորեցնում է մարդկանց՝ ուռճացնելով գնումների ցանկը: