Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել Financial Times-ի վարկածով
Բրիտանական Financial Times բիզնես ամսագրի վարկածով ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել: Ամսագիրը նշում է, որ սովորաբար այդ տիտղոսին է արժանանում իր ձեռքբերումների շնորհիվ հայտնի անձը: Սորոսի դեպքում ամսագիրը նշել է նրա արժեքները: Ամսագրի խոսքով՝ ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ ժողովրդավարության և բաց հանրության դրոշակակիրն է»: Ջորջ Սորոսն ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող է: Նրա գործունեությունը ոչ միանշանակ է ընդունվում. միլիարդատիրոջը հաճախ ֆինանսական սպեկուլյանտ են անվանում: Նրա Quantum ընկերությունը գրեթե 40 տարվա աշխատանքի ընթացքում ռեկորդային 35 միլիարդ դոլար է վաստակել: Սորոսն ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ. նրա հիմնադրամներին բազմիցս մեղադրել են մի շարք պետություններում իշխանափոխությունների համար: Ինքը՝ ֆինանսիստը, չի հերքել, որ իր միջոցներն ուղղվել են, մասնավորապես, Ուկրաինայում 2004թ. «նարնջագույն հեղափոխության» և 2013թ. «Եվրոմայդանի» անցկացմանը: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18