Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՌԴ Պետդուման քաղաքացիության տրամադրման պարզեցման մասին օրենք է ընդունել

1462
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 15:40
ՌԴ Պետդուման քաղաքացիության տրամադրման պարզեցման մասին օրենք է ընդունել

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել են ՌԴ քաղաքացիության տրամադրման կարգի պարզեցման մասին օրինագիծը, հաղորդում է «Известия» պարբերականը:

Ինչպես ասվում է Պետդումայի կայքում, քաղաքացիության մասին օրենքում կատարված փոփոխությունները երկրի նախագահին թույլ են տալիս որոշել, թե ովքեր կարող են պարզեցված սխեմայով ՌԴ քաղաքացիություն ստանալ:

Նշվում է, որ տվյալ ընթացակարգի պարզեցումը ենթադրում է քաղաքացիության տրամադրում այն երկրների բնակիչներին, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ, քաղաքական ռեժիմի փոփոխություն, ինչպես նաև առկա է բարդ հասարակաքաղաքական և տնտեսական իրավիճակ:

ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն աճել է 4%-ով՝ մոտ 239 հազար մարդ: