«Պետք չէ քաղաքականացնել». ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գյումրիում կնոջ սպանության մասին
1247
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 14:50
![]() Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության գործով զբաղվում են ռուսական ռազմաբազան և քննչական մարմինները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ տվյալ հարցը պետք չէ քաղաքականացնել, քանի որ դա չի նպաստի քննության արդյունավետությանն ու օբյեկտիվությանը: Հանցագործությունը «սարսափելի» անվանելով՝ Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ մեղավորը կստանա իր արժանի պատիժը: «Եկեք չխանգարենք քննությանը: Հիշո՞ւմ եք դատախազի հայտարարությունը՝ «ի՞նչ կապ ունի 102-րդ ռազմաբազան»: Սակայն այս օրերին որոշ լրատվամիջոցներ մի միտք էին առաջ քաշում՝ «հետքերը տանում են դեպի 102-րդ ռազմաբազա»: Եվ դա արվում էր այն դեպքում, երբ քննությունը որևէ տարբերակ չուներ»,- ասել է դեսպանը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
