«Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել». Երջանիկ Աբգարյան
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում ամերիկյան բիոլաբորատորիաների «պատճառաբանությամբ» ռուսները Հայաստանին ներգրավում են վտանգավոր խաղի մեջ: Նրանք ուզում են մեզ պարտավորեցնել բացառել օտարերկրյա զորքերի առկայությունը Հայաստանում, ձեռքի հետ էլ սղղացնելով մեր ռուսամոլների կողմից Ռուսաստանն օտար երկիր չհամարելու սովորույթը: Այսպիսի պայմանագիր կնքելը ՌԴ-ի հետ նշանակում է արցախյան հակամարտության հարցում զրկվել Արևմուտքի որևէ աջակցությունից: Իսկ միայն հիմարին հայտնի չէ, որ այդ հարցում ևս Ադրբեջանում ռուսական շահերը գերակա են Հայաստանում ունեցած շահերի նկատմամբ: Հայաստանը կտրուկ պետք է մերժի ռուսների այս պարտադրանքը, քանի որ սրանով փաստորեն կրկնվելու է ղարաբաղյան կլանի դավաճանական գործելակերպը: Մեր երկրում ռուսական լինի, թե մի ուրիշ օտար երկրի ռազմական ներկայություն, անընդունելի և մերժելի է: Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել այս տարածաշրջանում, այլապես հանուն ռուսների մենք նորից էշ նահատակ կդառնանք»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24